Ֆրանսիայի իշխանությունները հույս ունեն, որ երկուշաբթվանից Փարիզի փողոցները կդառնան ավելի անվտանգ, անաղմուկ եւ մաքուր, քանի որ ուժի մեջ են մտել վարորդնրեի համար արագության նոր սահմանափակումները՝ մինչեւ 30 կմ/ժ, հաղորդում է Reuters-ը:

Քաղաքի իշխանությունները հույս ունեն այդկերպ խրախուսել զբոսանքները, հեծանիվով երթեւեկությունն ու հանրային տրանսպորտի օգտագործումը, հայտարարել է փոխքաղաքապետ Դեւիդ Բելիարդը:

Նրա խոսքով՝ արագության նոր սահմանափակումը պետք է օգնի նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտվածությունը, աղմուկն ու լուրջ վթարների թիվը:

Այդ սահմանափակումն արդեն կիրառվում է Փարիզի շուրջ 60 տոկոսում, սակայն այժմ այն կտարածվի ամբողջ քաղաքում: Սակայն որոշ խոշոր մայրուղիներ, ինչպես Ելիսեյան այգիները, կկազմեն բացառություն, որտեղ արագության սահմանափակումը կմնա անփոփոխ՝ 50 կմ/ժ:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կառուցել է նոր հեծանվուղիներ, արգելել հին դիզելային ավտոմեքենաներն ու Սենայի ափամերձ տարածքով ավտոմեքենաների երթեւեկությունը: Նա նաեւ կրճատում է քաղաքում կայանատեղիները, որպեսզի սահմանափակի ավտոմոբիլային շարժը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն