Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսից մահացել է վեցամյա երեխա: Տեղեկությունը հաստատում է բուժհաստատության ղեկավարությունը: Այս մասին հայտնում է Jnews-ը։ 

Հաղորդվում է, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր, նա միացված էր արհեստական ​​շնչառական ապարատին և բժիշկները նրան օրական երկու անգամ վերակենդանացնում էին:

«Երեխան ունեցել է ուղեղային կաթված, էպիլեպսիա և զարգացել է սեպտիկ շոկ», – հայտնել են հիվանդանոցից:

ՏԱՍՍ-ը գրում է, որ Վրաստանում սա կորոնավիրուսային վարակի հետևանքով երեխաների մահվան երրորդ դեպքն է: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն