Զելենսկին կնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն, որտեղ սեպտեմբերի 1-ին կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ուկրաինացի ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Զելենսկին և առաջին տիկին Ելենա Զելենսկայան նախագահի աշխատանքային արցի շրջանակում ժամանել են Միացյալ Նահանգներ: Այցի օրակարգում է երկու երկրների հանդիպումը՝ առանձնազրույցի և պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման տեսքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Զելենսկին մի շարք հանդիպումներ կկանցկացնի ամերիկացի պաշտոնյաների հետ: Նախատեսվում է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մի շարք փաստաթղթեր կստորագրեն: Այցի ծրագիրը նախատեսված է մի քանի օրվա համար և մի քանի քաղաքներ այցելություն է ներառում: