Որ պաշտոնյան է թաքնվում «Ֆիզգարադոկի» պայքարի հետևում
«Ֆիզգարադոկի» շուրջ օրեր շարունակ ծավալվող կրքերը ուշագրավ դետալներ են վեր հանում։ Մասնավորապես պարզ է դառնում, որ շենքի կառուցապատմանն ըդդիմացողներից շատերի շահը բոլորովին այլ է, նրանց մտահոգությունը բնավ էլ երեխաների խաղահրապարակը չէ։ Փոքրաթիվ, սակայն վարպետորեն մեծամասնություն ներկայացող ընդդիմացողներից ոմանք անգամ «հանցավոր» անցյալ ունեն։ Կանանց ու երեխաների հետևը թաքնվողներից մեկը, օրինակ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրն է՝ Հայկ Հարությունյանը, ում մասնավոր իրավաբանական ընկերությունը տասնյակ հայ ընտանիքների վտարման որոշումներն էր օրինականացնում Քոչարյանի կողմից Հյուսիսային պողոտայի բնակիչներին վտարելիս։
Բազմահարկը կառուցապատողին հաջորդ խանգարողները նրանք են, ովքեր ապօրինի տնօրինում են «Ֆիզգարադոկի» կանաչապատ տարածքները և հասկանում, որ շենքի կառուցումանը հետևելու է իրենց կողմից զավթված այգիների վերադարձ հանրությանը։