Օգոստոսի 31-ին, Կութ գյուղի տարածքում 17 հրշեջ-փրկարար իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կութ գյուղում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Իրականացվել է տեղազննում․ պարզվել է, հրդեհն ունի տարածման երկու ուղղություն՝ հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 26 հրշեջ-փրկարար։

Հրդեհի հարավ-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 22:48-ին, մարվել՝ 23:18-ին․ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Հյուսիս-արևելյան հատվածից մոտ 20 հա ինքնամարվել է, իսկ մոտ 30 հա այրվում է սարի գագաթին․ սահմանվել է հերթապահություն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն