Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 524 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 242 135-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 4844 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: Օգոստոսի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1155 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5999-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 361 է, ընդհանուր առողջացածներինը՝ 227 026, փաստացի բուժվողներինը՝ 9110: Մեկ օրում արվել է 5666 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 540 436 թեստ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն