ՌԴ-ն իր սև գործն արել է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի փաստաթղթերի մասին եւ շեշտել․ «․․․խոսքը ոչ թե գործընթացի վերսկսման, այլ արդեն ստորագրվածի կատարման մասին է»։ Նաեւ ասել է․ «Մենք աջակցել ենք Հայաստանի քայլին, որը փոխանցել է ականապատ դաշտերի քարտեզը։ Կարծում ենք, նման քայլերով հնարավոր է միասին ապրել մեկ հողի վրա եւ շնչել մեկ օդով։ Մենք ամեն կերպ նպաստում ենք դրան»։ Տարակուսելի է, թե ինչու է Լավրովը կոչ անում Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ գերիներին, երբ ՌԴ-ն իր սեւ գործն արել է՝ քարտեզների միակողմանի տրամադրմանը նպաստելով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: