Էկվադորի նախագահի ինքնաթիռը նախատեսվում է վաճառել աճուրդում: Ինքնաթիռի վաճառքի արդյունքում ստացված գումարը կուղարկվի երկրի բյուջե, dա Twitter-ի իր պրոֆիլում հաստատել է պետության ղեկավար Գիլյերմո Լասոն:

«Անմիջապես սկսվում է LEGACY EMB-135 BJ նախագահական ինքնաթիռի վաճառքը: Մենք աշխատում ենք պետական ​​ծախսերի ռացիոնալացման ուղղությամբ՝ անարդյունավետ և անհարկի ծախսերը նվազեցնելու համար»,- ասում է Լասոն սոցցանցում:

Իր էջին նախագահը հրապարակել է իր ստորագրությամբ փաստաթուղթը, որտեղ ՊՆ-ին հանձնարարված է սկսել ինքնաթիռների վաճառքը: Գործարքի ավարտից հետո գումարը պետք է փոխանցվի պետական ​​գանձարան:

Էկվադորի նախագահն ունի ընդհանեւր երկու ինքնաթիռ: Ընդ որում, պետությունը գոհ չէ դրանց պահպանման ծախսերից, հետեւում է հրահանգից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն