Վրաստանում մինչև 19 տարեկանների շրջանում կա կորոնավիրուսի վարակման 20%-ոց ցուցանիշ
Մինչև 14 տարեկան երեխաների շրջանում ունենք վարակման 15%-ոց, իսկ մինչև 19 տարեկան երիտասարդների շրջանում 20%-ոց ցուցանիշ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, երեխաների պատվաստման հարցը կդիտարկվի և կոնկրետ որոշումներ կընդունվեն աշնանը: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
«Մինչև 14 տարեկան երեխաների մոտ ունենք վարակման 15%: Եթե ասում ենք մինչև 19 տարեկան, ապա ավելացրեք ևս 5, այսինքն 20%: Բայց 14 տարեկանից ցածր 15% է, այսինքն, եթե այսօր 4 700 դեպք է եղել, ապա հաշվարկեք, որ 15%-ը մինչև 14 տարեկան երեխաներ են: Եթե մենք առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հետևենք բոլոր այն կանոններին, որոնց մասին ես խոսում էի, շնչադիմակ, պատվաստում, այն սահմանափակումների և կարգավորումների պահպանում, ապա մահացության մակարդակը աստիճանաբար կնվազի: Դուք գիտեք, որ մահացության ցուցանիշը համաչափ է դեպքերի թվին: Ամեն 1000 դեպքին գալիս է՝ 10, 15, 18 կարող է լինել մինչև 20 մահ: Հետևաբար, հենց որ մենք նվազեցնենք նոր դեպքերի թիվը, աստիճանաբար մոտ մեկ շաբաթ անց, դրան կհաջորդի մահացության ցուցանիշի նվազեցում»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: