«Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունն» («Caucasus Heritage Watch») ահազանգել է Արցախում, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում գտնվող Մակուն կամրջի ավերման մասին:

Այն քանդել է ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո՝ գետի հատվածում արվող ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ:

Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավիրվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Աղբյուրը նշում է նաև, որ ճանապարհի շինարարությունից բացի, ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է անում՝ փոխելու համար Իշխանագետի հունը, որի վրայով անցնում էր կամուրջը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն