Արցախի խնդրի կարգավորման գործընթացները թևակոխել են նոր փուլ. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30-րդ տարելիցին կարգավորման գործընթացները թեւակոխել են նոր փուլ, որը տեսանելի կերպով ներկայացվեց ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների ասուլիսում: Այն է՝ հիմնահարցի քաղաքական կարգավորումը դեռ առջեւում է: Մարդկության պատմության մեջ հայտնի չէ մի դեպք, երբ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարցը լուծվի պատերազմի միջոցով. խնդրի վերջնական լուծումը տրվել է բացառապես քաղաքական գործընթացների արդյունքում»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։