Ծիծեռնակաբերդի խճուղում ճակատ ճակատի բախվել են «Mercedes C» և «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենաները․ կա զոհ
Սեպտեմբերի 2-ին, ժամը 00:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրից Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Mercedes C» և «Mercedes Benz» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1994 թ․) մակնիշի ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է․ Ա․-ի դին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։