«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը որոշել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, որի նպատակն ապօրինաբար կալանավորված պատգամավորների կալանքի օրինականացումն է։ Խոսքը «Հայաստան» դաշինքի անդամներ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի մասին է։ Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Նշված պատգամավորներին կալանավորել են ԿԸՀ թույլտվությամբ եւ մինչ օրս չեն ստացել ԱԺ համաձայնությունը՝ անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:

«ՀՀ ԸՕ սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչեւ պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ համաձայնությամբ: Առանց ԿԸՀ-ի համաձայնության նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո»:

Այս նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավական երաշխիքից օգտվող սուբյեկտները, դրանք են՝ «Կուսակցության (դաշինքի) ընտրացուցակում ընդգրկված թեկնածուն եւ մինչեւ պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորը, կուսակցության (դաշինքի) ընտրացուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչեւ պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար ԿԸՀ դիմող սուբյեկտը, կուսակցության ընտրացուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչեւ պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի համար նիստ հրավիրելու եւ որոշում կայացնելու ժամկետը, նիստի եւ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ձայների հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն