Բեռնատարում հայտնաբերվել է 7 խմ հողի բերրի շերտ՝ առանց համապատասխան փաստաթղթերի
Օրերս Սևան-Երևան մայրուղու Պտղնի համայնքի հատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ստուգման է ենթարկվել Ա.Մ.-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը, որտեղ հայտնաբերվել է 7 խմ հողի բերրի շերտ՝ առանց համապատասխան փաստաթղթերի։ Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը։
Հաշվարկվել է 70.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: