Իրանական բանակը տեղական արտադրության նոր համակարգեր է ներկայացրել՝ ռադարը, որը կարող է 300 թիրախ որսալ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգ, որը հնարավոր է կիրառել ցածր բարձրություններում:

Ինչպես հայտնում է «Թասնիմ» գործակալությունը, չորեքշաբթի կայացած արարողության ժամանակ Իրանի օդուժի հրամանատար, գեներել Ալիռեզա Սաբահի Ֆարդը 6 ռազմական նախագիծ է ներկայացրել՝ նշելով, որ դրանցից երկուսը կարող են ներկայացվել հանրությանը:

Դրանցից մեկը «Ալբորզ» եռաչափ ռադարային համակարգն է, որն ունակ է տարբեր օդային թիրախներ որսալ և հետևել: Այն կարող է կիրառվել «ստելս» թիրախների դեմ և ունի 450 կմ հեռահարություն անգամ ցածր բարձրություններում կիրառելիս:

Մյուս նորույթը «Բորհան» հակաօդային պաշտպանության կառավարման համակարգն է, որը նույնպես հնարավոր է կիրառել ցածր բարձրության պայմաններում: Այն վերլուծում է էլեկտրաօպտիկական համակարգերից և ռադարներից ստացված տվյալներն ու ակտիվացնում հրթիռային համակարգը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն