Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ժամանել է Կալիֆոռնիա: Նրա ժամանման համար Սան Ֆրանցիսկո քաղաքի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով, հաղորդում է NBC լրատվամիջոցը։

Զելենսկին աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ -ում, որտեղ չորեքշաբթի հանդիպել է  նախագահ Ջո Բայդենի հետ: Ավելի վաղ ԱՄՆ -ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան հայտնել էր, որ Զելենսկին Կալիֆոռնիայում հանդիպումներ կունենա  ամերիկացի գործարարների հետ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն