Միացյալ Նահանգների դեղատների ցանցերն ու տեղական իշխանություններն այս տարվա մարտի 1-ից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առնվազն 15.1 մլն դեղաչափ են աղբը նետել: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարության տվյալները:

Մասնավորապես, Walgreens դեղատնային ընկերությունը հայտնել է 2.6 միլիոն չօգտագործված դեղաչափի, CVS-ը՝ 2.3 միլիոն դեղաչափի, Walmart կորպորացիայի դեղատները՝ 1.6 միլիոն դեղաչափի, Rite Aid-ը՝ 1 միլիոն դեղաչափի մասին: Առողջապահության պետական ​​նախարարությունները նույնպես պատվաստանյութեր են նետել աղբը, բայց՝ ավելի փոքր ծավալներով: Հեռուստաընկերությունը նշում է, որ պատվաստանյութերի՝ աղբը նետած դեղաչափերն օգտագործվածների համեմատ աննշան են. պատվաստումների սկզբից ի վեր, դրանց թիվն ԱՄՆ-ում 368 միլիոն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ NBC-ի՝ իշխանությունների ներկայացրած տվյալները թերի են եւ չեն պարունակում տեղեկատվություն որոշ նահանգների եւ հաստատությունների մասին: Բացի այդ, պետական ​​փաստաթղթերում չի նշվում, թե ինչու դեղաչափերը չեն օգտագործվել: Դա կարող է պայմանավորված լինել ամպուլների վնասման, պահպանման պայմանների խախտման կամ այլ պատճառներով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն