Պեսկովը հայտնել է, թե ինչու Պուտինը չի գրանցվում սոցցանցերում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էջեր չունի սոցցանցերում: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
Վերջինս ընդգծել է, որ երկրի ղեկավարը սոցցանցերում էջեր չի բացում ժամանակի անբավարարության պատճառով: Նա նաև դեմ է, որ իր փոխարեն ուրիշ մարդիկ այդ աշխատանքն անեն:
Միևնույն ժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլը, կառավարությունն ու առանձին նախարարություններ ընդլայնում են ներկայությունը սոցցանցերում և հետագայում էլ կատարելագործելու են իրենց աշխատանքն այդ ասպարեզում: