Առնվազն յոթ մարդ է տուժել Նյու Յորքի Բրոնքս թաղամասում հրաձգության երեք միջադեպերի հետեւանքով, հաղորդում է New York Post թերթը:

Ծագած վեճից հետո անհայտ անձը կրակ է բացել մարդկանց խմբի ուղղությամբ, չորս մարդ վիրավորվել է: Հրազենի կիրառմամբ մեկ ուրիշ միջադեպի պատճառով տուժել է երկու մարդ:

Երրորդ դեպքում տաքսիի ենթադրյալ վարորդը վիրավորել է ուղեւորուհուն կողոպուտի փորձի ժամանակ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 23-ին ներկայացրել էր ԱՄՆ-ում հանցավորության դեմ պայքարի ռազմավարությունը: Սպիտակ տունը պատրաստվում է պայքարել զենքի ապօրինի վաճառքով զբաղվողներին պատասխանատվության ենթարկելու եւ տեղական իրավապահ մարմիններին դաշնային իշխանությունների կողմից աջակցություն ցուցաբերելու միջոցով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն