Աֆղանստանում տեղի ունեցած քաոսային անկումը տեսնելով՝ ԵՄ պաշտոնյաները առաջ քաշեցին եվրոպական միասնական արձագանքման ուժեր ստեղծելու գաղափարը, որը կգործի ինքնուրույն՝ առանց ԱՄՆ-ի հետ համակարգելու անհրաժեշտության: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ինչպես փոխանցում է The Express-ը, Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը ողջունել է տվյալ առաջարկը, սակայն զգուշացրել հնարավոր վտանգների մասին: Անդրադառնալով մինչև 20 000 զինվորականից բաղկացած զորքեր աշխարհով մեկ տեղակայելու առաջարկին՝ Ստոլտենբերգը նշել է, որ ուժը կարող է «բաժանել Եվրոպան»:

«Ողջունում եմ Եվրոպայի մեծացող ջանքերը պաշտպանության ոլորտում, սակայն դա երբեք չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին, և մենք պետք է համոզվենք, որ Եվրոպան և Հյուսիսային ամերիկյան միասին են գործելու: Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև համագործակցությունը թուլացնելու ցանկացած փորձ կթուլացնի ոչ միայն ՆԱՏՕ-ն, այլև կբաժանի Եվրոպան»,- շեշտել է Ստոլտենբերգը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն