ԱՄՆ-ում հարցվածների 60 տոկոսը չի ընդունում Աֆղանստանի հարցով Բայդենի որոշումը
Բազմաթիվ ամերիկացիներ դժգոհ են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործողություններով, որոնք վերաբերում են Աֆղանստանին: Սոցիոլոգիական հարցման արդյունքները հրապարակել է The Washington Post թերթը:
Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների միայն 30 տոկոսն է հավանություն տալիս Բայդենի գործողություններին, իսկ մասնակիցների 60 տոկոսն ունի հակառակ կարծիք:
ԱՄՆ նախագահի վարկանիշը կտրուկ անկել է Աֆղանստանում իրադարձություններից հետո. հետազոտության մասնակիցների 44 տոկոսը հայտարարել է, որ դրական գնահատական է տալիս նրան, թե Ամերիկայի գործող առաջնորդը ինչպես է կարողանում հաղթահարել իր պարտավորությունները, բացասաբար է գնահատել 51 տոկոսը: Մնացածը չեն պատասխանել հարցին:
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն պետք է ի սկզբանե իրականացներ ռազմական գործողություններ Աֆղանստանում, 36 տոկոսը հաստատական պատասխան է տվել, 54 տոկոսը դեմ է ներկայացել, իսկ 10 տոկոսն առհասարակ չի պատասխանել: Հարցման մասնակիցների մեծամասնությունը սատարում է Աֆղանստանից փախստականների մուտքն ԱՄՆ-ում անհրաժեշտ ստուգումներն անցկացնելուց հետո:
Հարցումն անցկացվել է 1 006 չափահաս ամերիկացիների շրջանում ամբողջ երկրի տարածքում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: