«Թալիբան» արմատական ​​շարժումն ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել հյուսիսային Աֆղանստանի Փանջշեր նահանգը, որը վերջինն էր թալիբներին չենթարկվածներից: Այս մասին երկուշաբթի հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը:

«Վերջին հենակետը՝ Փանջշեր նահանգը, ամբողջությամբ գրավվեց»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դրանում նաեւ ասվում է, որ «նահանգում ապստամբների մի մասը պարտություն են կրել, իսկ մնացածը փախել են», հայտնում է ՏԱՍՍ -ը:

Թալիբները հայտարարել են, որ մտադիր չեն որեւէ խտրականության ենթարկել նահանգի բնակիչներին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն