215 երեխայի մասունքներ են հայտնաբերվել Բրիտանական Կոլումբիայի Կամլուպս քաղաքում գտնվող նախկին հնդկական գիշերօթիկ դպրոցի տարածքում: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այդ մասին հայտնել է է CBC- ն՝ վկայակոչելով նահանգի ղեկավարին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացած երեխաներից մի քանիսը երեք տարեկան էին: Հնդկական համայնքի ներկայացուցիչը, որը նախաձեռնել է պեղումը, ասում է, որ մահվան դեպքերը փաստագրված չեն:

Կամլուպսի հնդկական գիշերօթիկ դպրոցը գործել է 1890-1969 թվականներին: Այն ամենամեծն էր Կանադայի գիշերօթիկ դպրոցների համակարգում: Այնտեղ կարող էին միաժամանակ ապաստանել 500 երեխա:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ՝ հնդիկացիների երեխաները պարտավոր էին հաճախել նման գիշերօթիկ դպրոցներ: Այդ հաստատությունները վատ էին ֆինանսավորվում, երեխաները հաճախ ենթարկվում էին վատ վերաբերմունքի, շատերը սովից էին մահանում, մյուսները՝ վարակիչ հիվանդություններից, ներառյալ տուբերկուլյոզից:

Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովի զեկույցի համաձայն, բնիկների երեխաների գիշերօթիկ դպրոցների շահագործման ընթացքում առնվազն 3200 երեխա է մահացել չարաշահումների և խնամքի բացակայության պատճառով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն