Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 05-ից հավաք է անցկացնում Թբիլիսում:

Վրաստանի մայրաքաղաք են մեկնել Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Նորայր Հովհաննիսյանը, Մարիետա Բուչախչյանը և Մանե Պողոսյանը: Մարզիչներից հավաքին մեկնել են Հակոբ Սերոբյանը, Հայկ Նազարյանը, Աշոտ Գասպարյանը, Քնարկ Բրսոյանը:

Հավաքը կավարտվի սեպտեմբերի 19-ին, hաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն