Վիետնամում տղամարդը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ COVID-19-ի կարանտինային խիստ կանոնները խախտելու եւ վիրուսի տարածման համար:

28-ամյա Լե Վան Տրին հարավային Կամաու նահանգի ժողովրդական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել «վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման» մեջ, հայտնում է Վիետնամի պետական լրատվական գործակալությունը (VNA):

Նա Հոշիմինից վերադառնալուց հետո խախտել է 21-օրյա կարանտինի կանոնները եւ վարակել ութ մարդու, որոնցից մեկը մեկամսյա բուժումից հետո մահացել է:

Վիետնամի ամենահարավային նահանգ Կամաուում համավարակի սկզբից վարակվելու միայն 191 դեպք եւ մահվան 2 դեպք է գրանցվել, ինչը շատ ավելի քիչ է, քան Հոշմինում՝ գրեթե 260 000 դեպք եւ 10 685 մահ:

Նույն մեղադրանքով երկրում եւս երկու մարդու դատապարտել են 18 ամսվա եւ 2 տարվա պայմանական ազատազրկման:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն