Երկաթուղային կապով տնտեսությունը բոլորովին ուրիշ տնտեսություն է․ Նիկոլ Փաշինյան
Նոյեբմերի 9-ի փաստաթղթում կոմունիկացիաների բացման մասին է խոսք գնում, միջանցք հասկացություն ընդհնարապես գոյություն չունի։ Այս մասին համախոհների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Բայց այս թեմայի շուրջ ուրիշ բան վերջերս տեղի ունեցավ՝ երբ Հնդկաստանը Իրանում ստանձնեց մի նավահանգստի շահագործումը, որից հետո հրապարակային առաջարկություն արեց բացել տրասնպորատային միջանցք՝ Իրան-Հայաստան-Վրաստան։ Նրանք միջանցք ասելով՝ նկատի ունեն ուղղակի բաց ճանապարհները։ Այսինքն՝ բաց ճանապարհների հետ կապված մենք որևէ խնդիր չունենք։ Հետևաբար, ես էլի ուզում եմ ձեզ վստահ ասել, որ մենք երբեք պաշտոնապաես, ոչ պաշտոնապես չենք քննարկել, միջանցքի, տարածքի փոխանակման հետ կապված հարցեր, նկատի ունեմ՝ Մեղրիի մասին են շատ խոսում։ Մեղրիի փոխանակման թեման ՀՀ-ում քննարկվել է մեկ անգամ՝ 1999 թվականին»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի համար չափազանց կարևոր է կոմունիկացիաների բացումը, որպեսզի ՀՀ-ն ստանա երկաթուղային կապ Իրանի և Ռուսաստանի հետ։ «Սա նշանակում է ամբողջ աշխարհի հետ, որովհետև եթե մենք մուտք ենք ունենում երկաթուղիով Ռուսաստան, Ռուսաստանից արդեն կարող ենք բոլոր ուղղություններով երկաթուղային փոխադրումներ իրականացնել դեպի Չինաստան, Եվրոպա։ Բնականաբար, երկաթուղային կապով տնտեսությունը բոլորովին ուրիշ տնտեսություն է»,- հավելեց նա։