Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հեռավոր Արևելք այցից հետո մի քանի օր արձակուրդ է վերցրել և այն անցկացնելու է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, տայգայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնալ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Նա այնտեղ է Շոյգուի հետ, տեղը չեմ ասի, Սիբիրում է: Սովորական հանգիստ է՝ տայգա, լեռներ, զբոսանք, թարմ օդ և այլն», – ասել է նա:

Տեղեկացնենք, որ այս տարվա մարտին Պուտինը հանգիստը նույնպես Շոյգուի հետ էր անցկացրել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն