Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով.

մինչև 10.06.2021թ. կարող է դիմում ներկայացնել անձնագրային և վիզաների վարչություն կամ, ըստ գտնվելու վայրի, անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են են, դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք:

Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում լիոզորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն