Ֆիլիպիններում թայֆունի պատճառով մոտ 12 000 մարդ է տարհանվել
Ֆիլիպիններում Jolina թայֆունի պատճառով 11,8 հազար մարդ է տարհանվել։ Այս մասին հայտնում է Ֆիլիպինների նորությունների գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ տարհանումը տեղի է ունեցել Մասբաթ, Ալբայ եւ Սորսոգոն նահանգներում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Քամու արագությունը հասնում է 190 կմ/ժ-ի։
Մանիլայում չեղարկվել են դասերը։ Համալսարաններում ուսուցումն անցկացվում է օնլայն ռեժիմով։