Կամչատկայի Բերինգ կղզու ափին Կարմիր գրքից սապատավոր կետի դի է գտնվել, չորեքշաբթի հայտնել է Կոմանդորսկի արգելոցի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«13 մ երկարությամբ սապատավոր կետ է նետվել Բերինգ կղզի: Ափ նետված սատկած հսկային գտել են արգելոցի աշխատակիցները տարածքը հսկելիս»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այս պահին մասնագետները դուրս են եկել հետագա հետազոտությունների համար նմուշներ վերցնելու եւ պարզելու կաթնասունի մահվան հնարավոր պատճառները պարզելու համար:

Կետը գրանցված է Միջազգային Կարմիր գրքում: Դրանց թիվն աշխարհում մոտ 60 հազար է կազմում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն