Մեր հասարակության մեջ տիրող արժեքային խորը ճգնաժամը հաղթահարելու և Հայաստանի քաղաքացի ձևավորելու կենսական հենարաններից մեկը մշակույթն է։ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի մշակույթին վերաբերող կետերի մասին խոսելիս ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» քաղաքական դաշինքի անդամ Լիլիթ Գալստյանը։

«Մեր հասարակության մեջ տիրող արժեքային խորը ճգնաժամը հաղթահարելու և Հայաստանի քաղաքացի ձևավորելու կենսական հենարաններից մեկը մշակույթն է։ Մեր լեզվի և հավատքի հետ մեկտեղ մեր ինքնության հիմնական հենասյունն է մշակույթը՝ այն դեմքը, որով աշխարհը ճանաչել է հային և շարունակելու է ճանաչել մեզ։ Մշակույթը մեր ամենամրցունակ բրենդն է, միջազգային երկխոսության անսպառ ռեսուրսը։ Մենք վերականգնելու ենք Մշակույթի նախարարությունը»,- ասաց նա։

Նա, անդրադառնալով ներկայիս իշխանությունների՝ մշակույթի ոլորտում իրականացրած քաղաքականությանը, նկատեց՝ երեք տարի առաջ, երբ օպտիմալացման պատրվակով կրթության, գիտության, սպորտի և սփյուռքի նախարարությունները միավորվեցին, արդեն ակնհայտ էր դառնում, որ ազգային ինքնության և պետականության պահպանման համատեքստում չի գիտակցվում և չի կարևորվում մշակույթի դերակատարությունը։

«Դա բոլորովի էլ պատահականություն չէր։ Ազգային շատ արժեքների և ինստիտուտների կողքին հենց գիտակցաբար էր թիրախավորվել մշակույթը։ Թիրախավորվել էր, որովհետև նրանց ինքնություն և ամուր ողնաշար ունեցող քաղաքացի պետք չէր։ Նրանք եկել էին թուլացնելու մեր դիմադրողականությունը և խոցելի դարձնելու ազգային պետությունը»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը հիմա վստահորեն հայտարարում է, որ այդ կարճամիտ վերաբերմունքը հետևում է մնալու, որովհետև իշխանության է գալու մի թիմ, որն ունի մշակույթի դերի համակողմանի արժևորում և պատրաստվում է այն հանրային գիտակցության մասը դարձնել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն