Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 571-ով։ Մահացել է 60 մարդ։

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 570 493 դեպք։

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 3 668 մարդ, համավարակի սկզբից՝ 527 337։ Մահացել է 7 977 մարդ։

Մեկ օրում հանձնվել է 29 449 թեստ, այդ թվում՝ 21 313 հակագեն եւ 8 236 ՊՇՌ թեստ։

Վարակման ցուցանիշը մեկ օրում՝ 8,73 տոկոս, վերջին 14 օրում՝ 8,69 տոկոս, վերջին յթո օրում՝ 7,69 տոկոս։

Այս ընթացքում կատարվել է 1 366 678 պատվաստում, այդ թվում վերջին մեկ օրում՝ 27 011։

Ներկա պահին կարանտինի մեջ է 86 մարդ, հիվանդանոցներում՝ 6 520, քովիդ-հյուրանոցներում՝ 2 072 մարդ։

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն