Մոտ 42 000 ընտրող վաղաժամկետ քվեարկել է ՌԴ Պետդումայի ընտրություններու
ՌԴ Պետդումայի պատգամավորների ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է արդեն ավելի քան 41,8 հազար ընտրող: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովան:
Օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 16-ը ՌԴ 36 սուբյեկտների տարածքում Պետդումայի ընտրությունների ժամանակ վաղաժամկետ քվեարկություն է անցկացվում այն ընտրատեղամասերում, որոնք ձևավորվել են հեռավոր և դժվարամատչելի տեղանքներում, նավերի վրա, որոնք քվեարկության օրը գտնվելու են նավարկության մեջ, բևեռային կայաններում, հիշեցրել է նա:
Նաև սեպտեմբերի 3-ին վաղաժամկետ քվեարկություն է սկսվել ՌԴ-ի սահմաններից դուրս գտնվող ընտրատեղամասերում:
Դումայի և մյուս ընտրություններում քվեարկությունն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 17-ից 19-ը, հետևում է ԿԸՀ-ի որոշումից: Պետդուման ընտրվում է հինգ տարով՝ խառը ընտրական կազմով. 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, ևս 225-ը՝ միամանդատ օկրուգներով՝ մեկ փուլում: