«Կրակ ես». Մարիամ Ալեքսանյանի լուքը
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Մարիամը սեւ տաբատ է կրում եւ տոպ։ Մարիամը դրանք համադրել է ոճային վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական դիմահարդարմամբ է։ Կերպարն ամբողջացնում է աքսեսուարը՝ գլխարկը։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Սիրունիկ», «կրակ ես»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարիամը կապույտ կոստյում էր կրում, սպիտակ տոպ, մարզակոշիկներ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ, բայց ընդգծված արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացրել են զարդերը։ Երիտասարդ դերասանուհու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել նրան․ «Աննման», «ռումբ», «չկա քո նմանը, դու ես աննմանը.․․»։