Ռուսաստանը և Բելառուսը պայմանավորվել են միասնական ագրարային քաղաքականություն ձևավորելու շուրջ: Այդ մասին ասվում է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի և Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները սեպտեմբերի 10-ին անցկացրել են Միութենական պետության նախարարների խորհրդի նիստ: Նիստի արդյունքներով՝ հավանություն է տրվել «Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների՝ 2021-2023 թվականներին իրագործման հիմնական ուղղություններին» և 28 միութենական ծրագրերին, որոնք ուղղված են ռուս-բելառուսական ինտեգրացման ամրապնդման խնդիրների իրականացմանը:

«Կողմերը պայմանավորվել են իրականացնել գյուղատնտեսության բնագավառի օրենսդրության մերձեցում՝ նպատակ ունենալով մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի փոխադարձ առևտրի ծավալները, վերացնել վարչական արգելքները, ապահովել պարենային անվտանգությունը և գյուղատնտեսության համատեղ գիտատեխնիկական զարգացումը»,-ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, երկրները պայմանավորվել են իրավական ակտերի նորմատիվների ընդունման շուրջ, որոնք ապահովում են միասնական պահանջները առևտրի և հասարակական սննդի կարգավորման բնագավառում, ինչպես նաև այդ ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման շուրջ:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն