Ավստրիայում տղամարդը մեկ տարուց ավելի մոր դիակը նկուղում է պահել՝ ծնողի ամսական թոշակը ստանալու համար: Այս մասին հայտնում է BBC News-ը ՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները: 

Ոստիկանությունը հայտնել է, որ 89-ամյա կինը բնական պատճառներով մահացել է 2020 թվականի հունիսին: Նրա 66-ամյա որդին մարմինը դրել է նկուղում և օգտագործել սառույց և վիրակապեր՝ նեխող դիակի հոտը քողարկելու համար:

Նշվում է, որ մոր մահից հետո ավստրիացին մոտ 50 հազար եվրոյի չափով անօրինական վճարումներ է ստացել: 

Հանցագործությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ նպաստները տրամադրող նոր փոստատարին մերժել են թոշակառուի հետ հանդիպումը: Նա դիմել է իրավապահ մարմիններին, իսկ ոստիկանները խուզարկության ժամանակ գտել են կնոջ մարմինը: Տղամարդու խոսքերով, նա գումար չուներ հուղարկավորության և տնային ծախսերի համար, ուստի ստիպված էր գնալ խարդախության:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն