«Թալիբան» արմատական շարժման զինյալները մահապատժի են ենթարկել Աֆղանստանի դիմադրության մարտերի առաջնորդներից մեկի, երկրի նախկին փոխնախագահի եղբորը և հրաժարվել են թույլատրել հարազատներին թաղել նրան: Այս մասին պատմել է նրա եղբորորդին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, տղամարդն Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի եղբայրն էր. Սալեհը դարձել է Փանջշերի հովտում հակաթալիբանական ընդդիմադիր ուժերի առաջնորդներից մեկը:

Լուրը, որ Սալեհի եղբայրը՝ Ռոհուլլահ Ազիզին, սպանվել է, ստացվել է օրեր անց այն բանից հետո, երբ Թալիբանի ուժերը վերահսկողություն են հաստատել Փանջշեր նահանգի կենտրոնի վրա. Փանջշերը վերջին նահանգն է, որը պայքարում է թալիբների դեմ և դուրս է նրանց վերահսկողությունից:

«Նրանք մահապատժի են ենթարկել իմ քեռուն: Նրանք երեկ սպանեցին նրան և թույլ չտվեցին, որ մենք նրան թաղենք: Նրանք անընդհատ ասում էին, որ նրա մարմինը պետք է փտի», - ասել է Էբադուլլահ Սալեհը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն