ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե հնարավորություն ունենար, ապա կցանկանար բռնցքամարտի բռնվել երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հետ: Այս մասին գրում է «independent.com»-ը։ 

Նա պատասխանել է մարզական միջոցառման հաղորդավարի այն հարցին, թե ում հետ կցանկանար ռինգ դուրս գալ:

«Հաստատ ոչ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի հետ, դա շատ վտանգավոր կլիներ: Կցանկաայի մենամարտել Ջո Բայդենի հետ: Կարծում եմ՝ նման մարտը ռինգում շատ կարճ կլիներ: Ենթադրում եմ՝ Բայդենը կհանձնվեր առաջին վարկյանների ընթացքում»,- կատակել է Թրամփը: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն