Մայիսի 25-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք, օրգանների էվենտերացի» ախտորոշմամբ՝ 43-ամյա տղամարդու և «որովայնի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 58-ամյա կնոջ, որոնք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նրանք վնասվածքները ստացել են Վանթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից անհայտ առարկայով հարվածներ ստանալու հետևանքով:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը: Մայիսի 27-ին Արտաշատի խճուղու տներից մեկի մոտ 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մալաթիայի բաժին, տվել խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել:

Նախաքննության շրջանակներում տարված բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

Նախաքննությունը շարունակվում է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն