Պուտինը չի բացառել, որ շուտով կարող է կարանտինի անցնել՝ իր շրջապատում կորոնավարակակիրների պատճառով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ իր շրջապատում շատերը հիվանդ են «Քովիդ-19»-ով և չի բացառել, որ շուտով ինքն էլ ստիպված կլինի կարանտին պահպանել: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ նշելով, որ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նախագահը «պատկերային» է ասել կարանտինը:
«Մեր մոտ, ցավոք սրտի, այժմ նույնպես… Բժիշկներն ուսումնասիրում են… նույնիսկ իմ շրջապատում խնդիրներ են առաջանում այդ քովիդի հետ: Պետք է հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում: Կարծում եմ՝ ինքս էլ շուտով ստիպված կլինեմ կարանտինի անցնել: Շատ մարդիկ են հիվանդ շրջապատում»,- ասել է Պուտինը:
Մեկնաբանելով նախագահի խոսքը՝ Պեսկովը նշել է, որ վերջինս պատկերային է արտահայտվել՝ խոսելով կարանտինի անցնելու իր հնարավորության մասին: Պոսկովը հավելել է, որ երկրի ղեկավարի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ դեռևս չկան:
Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է «Քովիդ-19»-ով վարակման 18 178 դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 7 158 248-ի, որից 193 468-ը՝ մահվան ելքով: