Լատվիայի ՆԳՆ-ի ղեկավար Մարիա Գոլուբևան կարծում է, որ բալթյան երկրների սահմանին միգրացիոն ճգնաժամի հարցում մեղադրում է Բելառուսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դա ակնհայտ է: Այդ մասին վկայում է այն, որ կազմակերպվել էին թռիչքներ Իրաքից Մինսկ: Դրանից բացի, զինված մարդիկ տարբեր համազգեստով են, ոչ միայն Բելառուսի սահմանապահ զորքերն են: Մարդկանց ուղղորդում էին դեպի մեր սահմաններ»,-ասել է Գոլուբևան:

Լատվիայի կառավարությունը որոշել է Բելառուսի հետ սահմանին սահմանել արտակարգ դրության ռեժիմ՝ պատճառը երրորդ երկրից միգրանտների մեծ հոսքն է: Նրանք փորձում են անօրինական մուտք գործել Լատվիա Բելառուսի սահմանից: 

Վերջերս Լիտվան, Լատվիան և Լեհաստանը հայտնել են ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն