Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակչում Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևից կրած պարտությունը:

«Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել Դանիիլին: Սա անհավատալի խաղ էր: Շնորհավորում եմ նրան և իր թիմին: Հույս ունեմ, որ մենք դեռևս կհանդիպենք մեկ այլ եզրափակչում: Սա միանշանակ նրա տիտղոսն է:

Մեդվեդևը հրաշալի տղա է և լավագույն խաղացողը այս մրցաշարում: Անկախ ամեն ինչից ես երջանիկ եմ, քանի որ ունեմ իմ երկրպագուներին: Նրանք անդադար իմ սրտում են»,- եզրափակիչ խաղից հետո ասել է 34-ամյա թենիսիստը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած եզրափակչում Մեդվեդևը երեք սեթում հաղթանակի հասավ Ջոկովիչի նկատմամբ` (6-4,6-4,6-4): Այսպիսով, ռուս թենիսիտը նվաճեց իր կարիերայի առաջին «Մեծ սաղավարտը»:

ArmSport.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն