Կիրակի հազարավոր եթովպացիներ են հավաքվել երկրի մայրաքաղաքում՝ ի նշան բողոքի ընդդեմ կառավարության վրա արտաքին ճնշման Տիգրայում դրա դաժան պատերազմի կապակցությամբ, գրում է Associated Press-ը։

Ադիս Աբեբայում հանրահավաքին ցուցարարների ձեռքերում են եղել Միացյալ Նահանգներին եւ միջազգային հանրության այլ անդամներին ուղղված քննադատությամբ պաստառներ, որոնք մտահոգություն են արտահայտում Տիգրայում հակամարտության առիթով, որտեղ Եթովպիայի ուժերը հետապնդում են շրջանի տապալված եւ ներկայում թաքնված առաջնորդներին։

Ադիս Աբեբայում ցուցարարները ցուցադրել են պաստառներ «Եթովպիայի երիտասարդությունը դատապարտում է արեւմտյան միջամտությունը» գրառմամբ։ Մյուսները հայտարարում էին, որ վտանգված է Եթովպիայի ինքնիշխանությունը։
Անցած շաբաթ ԱՄՆ-ն հայտարարել էր որ սկսել է սահմանափակել վիզաները Եթովպիայի եւ Էրիթրեայի կառավարական եւ ռազմական ոլորտի պաշտոնյաների համար, որոնք, ինչպես համարվում է, ձախողում են Տիգրայում ռազմական գործողությունների կարգավորումը, որտեղ, ենթադրաբար, բնակվում է Եթովպիայի 110 միլիոն բնակիչներից 6 միլիոնը։

Բացի վիզային սահմանափակումներից, Վաշինգտոնը նաեւ կիրառում է խիստ սահմանափակումներ Եթովպիային տնտեսական եւ անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերելու հարցում։

Եթովպիայի կառավարությունն անվանել է ԱՄՆ-ի գործողությունները «սխալական» եւ «ափսոսանքի արժանի»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն