Երուսաղեմի դատարանը վերսկսել է նախկին վարչապետի գործի քննությունը
Երեք ամսվա դադարից հետո Երուսաղեմի շրջանային դատարանում վերսկսվել է կաշառակերության մեջ մեղադրվող Իսրայելի նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ երեք գործերի քննությունը, հաղորդել է
Նիստը սկսվել է Walla! տեղեկատվական պորտալի նախկին գլխավոր խմբագիր Իլանա Յեշուայի վկայությամբ, իսկ Նեթանյահուն ներկա չի եղել: Գործի շրջանակներում նախկին վարչապետը մեղադրվում է «Բեզեկ» հեռահաղորդակցական ընկերությանը գործելու բարենպաստ պայմաններ առաջարկելու մեջ` իր կաբինետի գործունեության դրական լուսաբանման դիմաց:
2019 թվականին Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել կաշառակերության, խարդախության եւ հանրային վստահության չարաշահման երեք գործերով: Ընդդիմության նախկին ղեկավարը բազմիցս հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները: Մեղադրական եզրակացությունները Երուսաղեմի շրջանային դատարանին են փոխանցվել 2020 թվականի հունվարի 28-ին:NEWS.am