Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը որդու հետ ու ոճափոխությունը
Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Անահիտը պատկերված է իր ու երգիչ Հայկոյի որդու՝ Արմանի հետ։ Երիտասարդ մայրիկը գրկել է որդուն։ Անահիտը շորտ է կրում, սպիտակ շապիկ, որը համադրել է վանդակավոր վերնաշապիկի հետ։ Լուսանկարում երգչուհին ցույց է տվել նոր սանրվածքը․ Անահիտ Սիմոնյանը փոխել է մազերի գույնը՝ սեւի փոխարեն նախապատվություն տալով առավել բաց երանգի։
Օրեր առաջ տեղադրված կադրերում Անահիտը սպիտակ հագուստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերը, նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր վզնոցը։ «Բարի առավոտ»,- երգչուհին այս հեշթեգն էր օգտագործել մեկնաբանություններում։
Style.News.am