Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը, որը սեպտեմբերի 13-ին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում, հանդիպումներ է ունեցել Թուրքիայի Գլխավոր շտաբի երկրորդ ղեկավար, բանակի գեներալ Սելչուկ Բայրաքթար օղլուի և հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Օմեր Էրթուղրուլ Էրբաքանի հետ:

Ինչպես հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հանդիպումների ընթացքում քննարկվել է ադրբեջանա-թուրքական կապերի զարգացումը, ռազմական և այլ ոլորտներում ծավալվող հաջող համագործակցության շարունակությունը: Ընդգծվել է հետագայում ևս համատեղ զորավարժություններ անցկացնելու կարևորությունը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն