Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Էվերտոնը» Լիվերպուլում ընդունեց «Բարնլիին»։ Իսպանացի Ռաֆայել Բենիտեսի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

«Էվերտոնի» կազմում աչքի ընկան անգլիացի պաշտպան Մայքլ Քինը, անգլիացի կիսապաշտպաններ Էնդրոս Թաունսենդն ու Դեմարայ Գրեյը։

«Էվերտոնը» 10 միավորով հավասարվեց առաջատարներ «Մանչեսթեր Յունայթեդին», «Չելսիին» եւ «Լիվերպուլին»։ «Բարնլին» 18-րդն է՝ 1 միավոր։

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Էվերտոն» - «Բարնլի»՝ 3։1

Մայքլ Քին, 60, Էնդրոս Թաունսենդ, 65, Դեմարայ Գրեյ, 66 - Բեն Մի, 53


NEWS.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն