«Հրապարակ». «Հայաստան» դաշինքն իր դեմքով չի մասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն իր դեմքով չի մասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին, կլինեն թեկնածուներ, որոնց հայտարարությամբ աջակցություն կհայտնեն՝ երեկ ասաց դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Սակայն այս պահվածքն ընկալվում է այլ կերպ, թե դաշինքում կարծում են, որ ճիշտը «Հայաստան»-ով չառաջադրվելն է, որպեսզի չվանեն ընտրողներին, որոնք հատկապես ՏԻՄ ընտրություններում առաջնորդվում են ծանոթ-բարեկամ-հարեւան սկզբունքով, իսկ «Հայաստան» դաշինքն ասոցացվում է իշխանությունների թիվ մեկ թշնամի Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ նրանց դեմ կրկին չագուճի հակաքարոզ կիրականացվեր։
Արդյունքում` Գորիսում Առուշ Առուշանյանն առաջադրվելու է «Վերածնվող Հայաստան» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունների դաշինքով, Գյումրիում Կարապետ Պողոսյանը՝ «Թասիբով Գյումրի» կուսակցությամբ: Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իսկապես դաշինքով առաջադրումներ չեն լինի, իրենք հայտարարություններով կաջակցեն այս կամ այն թեկնածուին, սակայն չհամաձայնեց, թե խնդիրը ՀՀ երկրորդ նախագահն է։ Ասաց, որ տարածքային կառույցներում անցկացրած խորհրդակցությունների ընթացքում կառույցների անդամներն առաջարկել են չքաղաքականացնել ՏԻՄ ընտրությունները, որի ժամանակ «տոհմացեղային» կապերն են գործում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում