Պուտինն ու Ասադը հանդիպել են
Կրեմլում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Նշենք, որ Ասադը Մոսկվա է այցելել, կարելի է ասել, անակնկալ կերպով, նախապես չհայտարարված այցով։
Հանդիպման ընթացքում Պուտինը շնորհավորել է Ասադին ծննդյան տարեդարձի առիթով, որ վերջերս էր, եւ արդեն անձամբ՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի։ Ռուսաստանի նախագահը նաեւ ասել է, իր խոսքում, որ Սիրիայի նախագահը շատ բան է անում, որպեսզի երկխոսություն հաստատի քաղաքական իր ընդդիմախոսների հետ։ Արձանագրվել են նաեւ այն խնդիրները, որոնք դեռեւս առկա են Սիրիայում։ Պուտինը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի օգնել սիրիացի ժողովրդին մեջքն ուղղելու։
Hraparak.am