Մեր ամբողջ պաշտպանական, անվտանգության համակարգը մի խառնաշփոթ վիճակի մեջ է դրված: Այս մասին ԱԺ-ում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Բոլոր հարցերին պետք է պատասխանեն պատասխանատուները: Ի վերջո ինչ գործ ունի ադրբեջանական ոստիկանությունը ՀՀ ինքնիշխան տարածքում: Հիմա էլ ցինիկաբար հայտարարում են, որ իրենց հարկային օրենսգրքի համաձայն են գործում: Սրանք բոլորը հանցակազմ են պարունակում, միջազգային հանցագործություններ ենթադրող արարքներ են: Այս ուղղղությամբ հայկական կողմը պետք է քայլեր ձեռնարկի: Եթե իշխանությունն ի վիճակի չէ կամ գտնվում է պարփակված վարքագծի մեջ, որ չի կարողանում այդ գործողությունը ձեռնարկել, նշանակում է բոլորս անելիք ունենք:

Եթե դա պայմանավորվածությունների արդյունք չէ, եթե տեսնում ենք, որ  քրեական հանցակազմ չպարունակող վիճակ է, բնականաբար, մեր հայրենիքն է, պետք է աջակցենք: Անգամ եթե քրեական հանցակազմ պրունակող լինի, մենք պետք է հասնենք նրան, որ էս մարդկանց մեկուսացնենք, հեռացնենք այդ լծակներից, որ կարողանանք հայ ժողովրդի շահը առաջ մղենք: Մենք որեւէ շոուի կարիք չունենք»,-ասաց նա:

Մինասյանը հավելեց, որ եթե իշխանությունը կհիմնավորի, որ դա արտածին դրսեւորում է եւ անհրաժեշտ է պայքարել դրա դեմ, ուրեմն պետք է պայքարել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն